вторник, 9 января 2018 г.

Հայկին քննադատողներից շատերը կերազեին նման պահանջված ֆիլմ նկարելու մասին

Հայկ Մարությանին քննադատելուց, գոնե հասկանում եք որ նա հայկական ֆիլմարտադրության մեջ ամենավաճառվող արտադրանքն է ստեղծում:
Հայկը շատ լավ հասկանում է բիզնեսից, հասկանում թեթև, կատակերգական ժանրից և լավ գիտի որ դերասաններին ներգրավի իր նախագծերում: Օրինակ շատերի նման համբույրի տեսարաններով հանդիսատեսին չի փորձում գրավել, կատակերգությունը նրա մասնագիտությունն է: Ինչի եք քննադատում, երբ դուք հենց նույն այդ ֆիլմերի սպառողներն եք, քննադատում եք բայց կինոթատրոնի վերջին շարքում նստած ծիծաղում ձեր ասած գռեհիկ հումորների վրա: Երբ ասում եք, որ նրան հաջողվեց նկարել աշխարհի ամենանմակարդակ, ամենագռեհիկ ու ամենացածր ճաշակի ֆիլմը, գոնա հասկանում եք որ այդ ամենի վրա ծախսվել է գումար, ժամանակ և բացի դա գիտեք, որ Սուպեր Մամա 2-ը երեք հարյուր հազարից մարդ է նայել կինոթատրոններում: Հիմա կասեք, նման ֆիլմերով ինչպես կարելի է սերունդ կրթել, դե կներեք իսկ դուք ինչ եք անում սերունդ կրթելու համար՞, կամ ինչի եք ամեն ինչ այդքան ծանրացնում: Հիմա ֆիլմ է նայեցիք, ծիծաղեցիք անցավ գնաց:

Комментариев нет:

Отправить комментарий